Դասընթացներ
Գրավոր թեստի և բանավոր հարցման հիման վրա ուսանողները բաժանվում են համապատասխան խմբերի, որոնց քանակը 6-ից չի գերազանցում: Դասընթացները նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խոսել հայերեն:
Ավելին
Գրանցում
Եթե դուք արդեն կատարել եք դասընթացի ընտրությունը, խնդրում ենք լրացնել գրանցման ձևը և սեղմել "Register" կոճակը: Մենք Ձեր գրանցումը կհաստատենք էլ.փոստով: Խնդրվում է ձևը լրացնել լատինական տառերով:         
Ավելին
Կապ
Հասցե: ՀՀ, Երևան, 0015, Մ.Խորենացու փող., 9 շենք, տարացք 1 Հեռ.+374  060 441 441     Էլ. փոստ ՝ contact@ldt.am  
Ավելին
Դասընթացներ

«Լազարյան Դպրատուն» կենտրոնն առաջարկում է հայերենի, ռուսերենի, օտար լեզուների կարճատև և երկարատև դասընթացներ, ինչպես նաև հայկական քաղաքակրթության դասընթացներ` հայոց լեզվի իմացության միջինից բարձր մակարդակ ունեցող ուսանողների համար: 

Դասընթացները վարում են փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներ` հատուկ ձեռնարկներով և մեթոդներով: Դասերն անցկացվում  են ժամանակակից սարքավորումներով հագեցած հարմարավետ լսարաններում: Անհրաժեշտության դեպքում դասընթացները կարող են կազմակերպվել նաև պատվիրատուի հաստատությունում: Մեր կենտրոնը կազմակերպում է ինչպես խմբակային, այնպես էլ անհատական դասընթացներ: Խումբը բաղկացած է 3-6 ուսանողից:  

Դասընթացներն ուղղված են այնպիսի լեզվական ունակությունների զարգացմանն, ինչպիսիք են` հնչերանգ, քերականություն, ընթերցանություն, բանավոր և գրավոր խոսք:  

Որպես լավագույն տարբերակ մենք առաջարկում ենք շաբաթական 3 պարապմունք 1.5-3 ժամ տևողությամբ` կախված խմբի ուսանողների քանակից: Դասընթացների ժամանակ կիրառվում են ձայներիզներ, տեսաերիզներ, որոնք օգնում են ամրապնդելու ուսանողների լեզվական հմտությունները: