Դասընթացներ
Գրավոր թեստի և բանավոր հարցման հիման վրա ուսանողները բաժանվում են համապատասխան խմբերի, որոնց քանակը 6-ից չի գերազանցում: Դասընթացները նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խոսել հայերեն:
Ավելին
Գրանցում
Եթե դուք արդեն կատարել եք դասընթացի ընտրությունը, խնդրում ենք լրացնել գրանցման ձևը և սեղմել "Register" կոճակը: Մենք Ձեր գրանցումը կհաստատենք էլ.փոստով: Խնդրվում է ձևը լրացնել լատինական տառերով:         
Ավելին
Կապ
Հասցե: ՀՀ, Երևան, 0015, Մ.Խորենացու փող., 9 շենք, տարացք 1 Հեռ.+374  060 441 441     Էլ. փոստ ՝ contact@ldt.am  
Ավելին

Skype դասընթացներ

«Լազարյան Դպրատուն» կենտրոնն առաջարկում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների Skype դասընթացներ: Skype դասընթացների առավելությունները`

§ Դուք կարող եք սովորել ցանկացած երկրից, քաղաքից և գտնվելու վայրից

  § Դուք կարող եք ընտրել սովորելու ձեզ հարմար ժամ 

  § Դուք տնտեսում եք ձեր ժամանակը 

  § Դուք կարող եք չընդատել դասընթացը, եթե նույնիսկ գործուղման մեջ եք 

§ Կարիք չկա փնտրել դասագրքեր գրախանութներում, քանի որ այդ ամենը դուք կստանաք էլ.փոստով: 

  Skype դասընթացների պայմանները`

   § Ուսանողի լեզվի իմացության մակարդակը որոշվում է գրավոր թեստի միջոցով

§ Դասընթացները անհատական են 

§ Մեկ դասի տևողությունը` 45 րոպե 

§ Մեկ դասի արժեքը` 10 

§ Յուրաքանչյուր դասաժամից առաջ տրամադրվում են տվյալ դասի համապատասխան նյութերը 

§ Դասաժամը համաձայնեցվում է ուսանողի հետ` հաշվի առնելով երկրների ժամային գոտիները

 Վճարման պայմանները`

Վճարումը կատարվում է փոխանցումով, մինչև դասընթացների սկսվելը` կենտրոնի հաշվեհամարին, կամ MoneyGram համակարգով: Հաշվե համարը դուք կստանաք էլ.փոստով գրանցումից հետո:

 Ուշադրություն`

Ոչ ավել քան 2 հարգելի բացակայությունը կարող է լրացվել միայն տվյալ մակարդակի համար համաձայնեցված և հաստատված ժամկետի սահմաններում: Ուսանողը պետք է դասը հետաձգելու մասին տեղեկացնի ոչ ուշ քան տվյալ դասից մեկ օր առաջ: