Դասընթացներ
Գրավոր թեստի և բանավոր հարցման հիման վրա ուսանողները բաժանվում են համապատասխան խմբերի, որոնց քանակը 6-ից չի գերազանցում: Դասընթացները նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խոսել հայերեն:
Ավելին
Գրանցում
Եթե դուք արդեն կատարել եք դասընթացի ընտրությունը, խնդրում ենք լրացնել գրանցման ձևը և սեղմել "Register" կոճակը: Մենք Ձեր գրանցումը կհաստատենք էլ.փոստով: Խնդրվում է ձևը լրացնել լատինական տառերով:         
Ավելին
Կապ
Հասցե: ՀՀ, Երևան, 0015, Մ.Խորենացու փող., 9 շենք, տարացք 1 Հեռ.+374  060 441 441     Էլ. փոստ ՝ contact@ldt.am  
Ավելին

Հայաստան և Հայեր

Հայաստանի Հանրապետությունը լեռնային երկիր է, որը գտնվում է Հարավային Կովկասում: Այն ԱՊՀ կազմում է և զբաղեցնում է 29800 քառ.կմ, ունի մոտ 3 000 000 բնակչություն:

 

Պաշտոնական անվանումը` Հայաստանի Հանրապետություն (Հայաստան

 

Մայրաքաղաքը՝ Երևան /բնակչություն` մոտ 1, 2 միլիոն/

 

Կազմավորման տարեթիվը՝ 21.09.1991թ. Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն:

Հայերը կազմում են բնակչության 97%-ը, 3%-ը եզդիներ, քրդեր, ռուսներ և այլ ազգություններ են: 

 

Պետական լեզուն հայերենն է, որով խոսում է բնակչության բացարձակ մեծամասնությունը:

 

Հայաստանի կրոնը քրիստոնեությունն է, եկեղեցին` Հայ առաքելական:

 

Հայաստանի ազգային արժույթը դրամն է, որը շրջանառության մեջ է մտցվել 1993 թվականի նոյեմբերից:

 

Դրոշը՝ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։

  

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է հին Հայաստանի միայն մի մասը, որը ձգվում էր Փոքր Կովկասից հարավ, Հայկական լեռնաշխարհով մինչև Տավրոսի լեռներ:

 

Դարեր շարունակ հայերը մշտական պայքարի մեջ էին զավթիչների և նվաճողների` ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարթևների, արաբների և թուրքերի դեմ: Այս բուռն հարյուրամյակների ընթացքում, հայերը հաջողությամբ պահպանեցին իրենց պատմական ինքնությունն ու ազգային ժառանգությունը` հակառակ ամեն ինչի:


Հայաստանի պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը քրիստոնեության ընդունումն է: Գրիգոր Լուսավորչի կողմից որպես քրիստոնյա մկրտված Տրդատ III-ը 301թ. քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն: Այսպիսով` Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ընդունել է քրիստոնեությունը` որպես պետական կրոն: 405թ. գիտնական և հոգևորական Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայկական այբուբենը` 36 տառ /3 տառերը ավելացվել են ավելի ուշ/: Այբուբենը, որում առկա են շատ հատուկ բաղաձայններ, անփոփոխ է արդեն 1600 տարի:

 

Հայաստանի մայրաքաղաքները` Հայաստանն աշխարհի ամենաշատ մայրաքաղաքներ ունեցող երկիրն է. Դրանք 12 են` Արմավիր, Վան, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան:

 

Հայերի ցեղասպանությունը` 19-րդ դարում օսմանյան տիրապետության տակ ապրող հայերը տառապում էին խտրականությունից, բարձր հարկերից: 19-րդ դարի վերջը նշանավորվեց վախճանվող Օսմանյան կայսրության անհանդուրժողական քաղաքականությամբ, որն իր գագաթնակետին հասավ 1894-1896թթ. հայկական մարզերում զանգվածային ջարդերի ժամանակ, որն ուղեկցվում էր նաև տեղ-տեղ հայերի կողմից դիմադրությամբ: Հայերի ունեցած այն հույսերը, թե 1908թ. երիտթուրքերի իշխանության գալը կարող է ավելի լավ ժամանակներ բերել, շուտով հօդս ցնդեցին: 1915թ. ռազմական գաղտնի հրաման արձակվեց ձերբակալել և շտապ ոչնչացնել հայկական համայնքի ղեկավարներին: Կոնստանդնուպոլսի կառավարությունը տեղահանեց ողջ հայկական բնակչությանը: Քաղաքների և գյուղերի հայերը քշվեցին Սիրիայի, Միջագետքի և արաբական անապատներ: Ցեղասպանությունը ուղեկցվում էր աննկարագրելի դաժանություններով և հայերի շարժական և անշարժ գույքի բռնագրավմամբ: 20-րդ դարի այս առաջին ցեղասպանության ժամանակ 1.5 միլիոն մարդ զոհվեց: Զանգվածային ջարդերի հերթական ալիքները տեղի ունեցան Բաքվում /1918/, Շուշիում /1920/ և այլ վայրերում: