Դասընթացներ
Գրավոր թեստի և բանավոր հարցման հիման վրա ուսանողները բաժանվում են համապատասխան խմբերի, որոնց քանակը 6-ից չի գերազանցում: Դասընթացները նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խոսել հայերեն:
Ավելին
Գրանցում
Եթե դուք արդեն կատարել եք դասընթացի ընտրությունը, խնդրում ենք լրացնել գրանցման ձևը և սեղմել "Register" կոճակը: Մենք Ձեր գրանցումը կհաստատենք էլ.փոստով: Խնդրվում է ձևը լրացնել լատինական տառերով:         
Ավելին
Կապ
Հասցե: ՀՀ, Երևան, 0015, Մ.Խորենացու փող., 9 շենք, տարացք 1 Հեռ.+374  060 441 441     Էլ. փոստ ՝ contact@ldt.am  
Ավելին

Դասընթացներ » Ռուսերենի դասընթացներ

«Լազարյան Դպրատուն» կենտրոնն առաջարկում է ռուսերեն լեզվի անհատական և խմբակային դասընթացներ արտասահմանցիների համար: 

Դասընթացները նախատեսված են հետևյալ մակարդակների համար`

 

Սկսնակ մակարդակում առաջարկում ենք 20 պարապմունք:

Սկսնակ մակարդակի դասընթացը ներառում է ռուսերեն այբուբենի ուսուցում, հնչյունաբանություն, պարզունակ բանավոր և գրավոր խոսք:  

 

Դասընթացների օրերը` երկուշաբթիից ուրբաթ: 

Շաբաթական 3 - 4 պարապմունք:

Խմբակային 20 դասի վարձը` 90 000 դրամ:

Անհատական 20 դասի վարձը` 110 000 դրամ:

 

Տարրական մակարդակում առաջարկում ենք 24 պարապմունք: 

Տարրական մակարդակի դասընթացը ներառում է ներկա և ապառնի ժամանակաձևերի ուսուցում, կարդալ և վերարտադրել փոքրածավալ տեքստեր կենցաղային թեմաներով:

Դասընթացների օրերը` երկուշաբթիից ուրբաթ: 

Շաբաթական 3 կամ 4 պարապմունք:

Խմբակային 24 դասի վարձը` 108 000 դրամ:

Անհատական 24 դասի վարձը` 132 000 դրամ:

 

Միջինից ցածր մակարդակում առաջարկում ենք 24 պարապմունք: Տվյալ մակարդակի դասընթացը ներառում է կանոնավոր և անկանոն բայերի հրամայական ձևերը, գոյականների հոլովումները: Ոչ մեծ գեղարվեստական տեքստերի ընթերցանություն, երկխոսություններ և այլն:

Դասընթացների օրերը` երկուշաբթիից ուրբաթ: 

Շաբաթական 3 կամ 4 պարապմունք:

Խմբակային 24 դասի վարձը` 108 000 դրամ:

Անհատական 24 դասի վարձը` 132 000 դրամ:

 

Միջին մակարդակում առաջարկում ենք 24 պարապմունք: 

Տվյալ մակարդակի դասընթացների ավարտին դուք կարող եք ազատ հաղորդակցվել առօրյա թեմաներով, գրել կարճ շարադրություններ, պատմել անցյալ ժամանակով պատմություններ, խոսել ապագա ծրագրերի մասին, կարդալ և հասկանալ տարբեր տեքստեր բառարանի օգնությամբ, նշանակալից հարստացնել բառապաշարը:

Դասընթացների օրերը` երկուշաբթիից ուրբաթ: 

Շաբաթական 3 կամ 4 պարապմունք:

Խմբակային 24 դասի վարձը` 108 000 դրամ:

Անհատական 24 դասի վարձը` 132 000 դրամ:

 

Միջինից բարձր մակարդակում առաջարկում ենք 24 պարապմունք: 

Տվյալ մակարդակը հնարավորություն կտա կատարելագործել բանավոր խոսքի հմտությունները առօրյա և մասնագիտական թեմաների շուրջ, հասկանալ ռուսերեն դարձվածքները: Խոսել ապագա և ներկա ծրագրերի մասին, վարել տարբեր թեմաներով երկխոսություններ, կարդալ, հասկանալ և թարգմանել բարդ թեմատիկ տեքստեր:

Դասընթացների օրերը` երկուշաբթիից ուրբաթ: 

Շաբաթական 3 կամ 4 պարապմունք:

Խմբակային 24 դասի վարձը` 108 000 դրամ:

Անհատական 24 դասի վարձը` 132 000 դրամ: