Դասընթացներ
Գրավոր թեստի և բանավոր հարցման հիման վրա ուսանողները բաժանվում են համապատասխան խմբերի, որոնց քանակը 6-ից չի գերազանցում: Դասընթացները նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խոսել հայերեն:
Ավելին
Գրանցում
Եթե դուք արդեն կատարել եք դասընթացի ընտրությունը, խնդրում ենք լրացնել գրանցման ձևը և սեղմել "Register" կոճակը: Մենք Ձեր գրանցումը կհաստատենք էլ.փոստով: Խնդրվում է ձևը լրացնել լատինական տառերով:         
Ավելին
Կապ
Հասցե: ՀՀ, Երևան, 0015, Մ.Խորենացու փող., 9 շենք, տարացք 1 Հեռ.+374  060 441 441     Էլ. փոստ ՝ contact@ldt.am  
Ավելին

Դասընթացներ » Օտար լեզուների դասընթացներ

«Լազարյան Դպրատուն» կենտրոնն առաջարկում է օտար լեզուների դասընթացներ`

 

անգլերեն             ֆրանսերեն                   ռուսերեն

լեհերեն                իտալերեն                      իսպաներեն

գերմաներեն         հունարեն                       չինարեն

թուրքերենի          պարսկերեն                    արաբերեն

եբրայերեն

 

Դասընթացները վարում են փորձառու մասնագետներ: Դասերն անցկացվում են ժամանակակից սարքավորումներով հագեցած հարմարավետ լսարաններում: Անհրաժեշտության դեպքում դասընթացները կարող են կազմակերպվել նաև պատվիրատուի հաստատությունում: Կազմակերպում ենք ինչպես խմբակային, այնպես էլ անհատական դասընթացներ:  

Խումբը բաղկացած է 4-6 ուսանողներից:  

Որպես լավագույն տարբերակ մենք առաջարկում ենք շաբաթական 3 պարապմունք 1.5 – 2.5 ժամ տևողությամբ` կախված ուսանողների քանակից: Դասընթացների ժամանակ կիրառվում են ձայներիզներ և տեսաերիզներ, որոնք օգնում են ամրապնդելու ուսանողների քերականական և լեզվական գիտելիքները:


Ընդհանուր տեղեկություններ օտար լեզուների դասընթացների վերաբերյալ: 

Օտար լեզուների ընդհանուր/խոսակցական դասընթացները նախատեսված են սկսնակից մինչև միջինից բարձր մակարդակների համար: Խմբակային պարապմունքի տևողությունը 2-2.5 ժամ է, անհատական պարապմունքինը` 1.5 ժամ: Դասընթացներն ուղղված են այնպիսի լեզվական ունակությունների զարգացմանը, ինչպիսիք են քերականություն, ընթերցանություն, լսողություն, բանավոր և գրավոր խոսք: 

1. Սկսնակ` 24 պարապմունք 

2. Տարրական` 24 պարապմունք 

3. Միջինից ցածր` 32 պարապմունք 

4. Միջին` 32 պարապմունք 

5. Միջինից բարձր` 32 պարապմունք 

Խմբակային պարապմունքների 1 դասի արժեքը 2000 դրամ է: 

Անհատական 1 դասընթացի արժեքը 3000 դրամ է: 

 

Առաջարկում ենք նաև բիզնես անգլերենի դասընթացներ: Դասընթացը նպատակ ունի զինել սովորողներին լեզվական այնպիսի հմտություններով, որոնք անհրաժեշտ կլինեն գործնական թեմաներով զրույցներ, մեկնաբանումներ, քննարկումներ և առաջարկներ անելու համար: 

Բիզնես անգլերենի դասընթացն ունի տարրական, միջինից ցածր, միջին և միջինից բարձր մակարդակներ: 

Խմբակային պարապմունքի տևողությունը 2.5-3 ժամ է, անհատական պարապմունքինը` 1.5 ժամ: 

Խմբակային պարապմունքների 1 դասի արժեքը 2500 դրամ է: 

Անհատական պարապմունքների 1 դասի արժեքը 3500 դրամ է: