Դասընթացներ
Գրավոր թեստի և բանավոր հարցման հիման վրա ուսանողները բաժանվում են համապատասխան խմբերի, որոնց քանակը 6-ից չի գերազանցում: Դասընթացները նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խոսել հայերեն:
Ավելին
Գրանցում
Եթե դուք արդեն կատարել եք դասընթացի ընտրությունը, խնդրում ենք լրացնել գրանցման ձևը և սեղմել "Register" կոճակը: Մենք Ձեր գրանցումը կհաստատենք էլ.փոստով: Խնդրվում է ձևը լրացնել լատինական տառերով:         
Ավելին
Կապ
Հասցե: ՀՀ, Երևան, 0015, Մ.Խորենացու փող., 9 շենք, տարացք 1 Հեռ.+374  060 441 441     Էլ. փոստ ՝ contact@ldt.am  
Ավելին

Հայաստան և Հայեր » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՆԵՐԸ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԸ

 

 

 Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը

Ամանոր և Ծննդյան տոներ. դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին՝ Ամանոր, հունվարի 3-ին, 4-ին և 5-ին՝ նախածննդյան տոներ, հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդ և Հայտնություն (ոչ աշխատանքային օրեր)

Հունվարի 7

Մեռելոց հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)

Հունվարի 28

Բանակի օր (ոչ աշխատանքային օր)

Փետրվարի 21 

Մայրենի լեզվի օր

  Փետրվարի 28

Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր

Մարտի 8

Կանանց տոն (ոչ աշխատանքային օր)

Ապրիլի 1 

Երգիծանքի և հումորի օր

Ապրիլի 7 

Մայրության և գեղեցկության տոն  

 Ապրիլի 24

Ցեղասպանության զոհերի հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)

Մայիսի 1

Աշխատանքի օր (ոչ աշխատանքային օր)

Մայիսի 8 

Երկրապահի օր

Մայիսի 9

Հաղթանակի և խաղաղության տոն (ոչ աշխատանքային օր)

Մայիսի 15 

Ընտանիքի օր

Մայիսի 28

Հանրապետության տոն (ոչ աշխատանքային օր)

Հունիսի 1 

Երեխաների իրավունքների պաշտպանության օր

Հունիսի 14 

Բռնադատվածների հիշատակի օր

Հուլիսի 5

Սահմանադրության օր (ոչ աշխատանքային օր)

Սեպտեմբերի 1

Գիտելիքի և դպրության օր

Սեպտեմբերի 21

Անկախության տոն (ոչ աշխատանքային օր)

Հոկտեմբերի 5

Ուսուցչի օր

Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը

Թարգմանչաց տոն

Նոյեմբերի 10

Տեղական ինքնակառավարման օր

Դեկտեմբերի 7

Երկրաշարժի զոհերի հիշատակի օր

Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը

Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր

 

Սուրբ Զատկից 64 օր հետո՝ կիրակի օրը

Սուրբ Էջմիածնի տոն